Չինաստանում ձերբակալել են փլուզված կամրջի կառուցման համար պատասխանատու չինովնիկներին

09:27 • 04.11.13

Չինաստանի Սիչուան նահանգի դատախազության որոշմամբ ձերբակալվել է 13 հոգի, որոնք մեղադրվում են անփութության համար, ինչը մարդկային զոհերի պատճառ է դարձել կամրջի փլուզման հետևանքով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով «Սինհուա»-ին:

 

Այդ 13 հոգու մեջ են 7 չինովնիկներ, որոնք պատասխանատու են եղել Մյանյան և Ցզյանյու քաղաքներում տրանսպորտային կառավարման, քաղաքաշինության և հարկահավաքության համար: Նրանք մեղադրվում են իշխանության չարաշահման և կաշառակերության համար՝ կապված հուլիսի 9-ին Ցզյանյու քաղաքում տեղի ունեցած կամրջի փլուզման հետ:

 

Դեպքի պատճառով վեց տրանսպորտային միջոց ընկել էր գետը, հինգ հոգի մահացել էր, յոթը՝ անհետ կորել:

 

Կամրջի վերանորոգումն արժեցել էր ավելի քան 821 հազար դոլար, սակայն այն փլվել էր ջրհեղեղի ժամանակ՝ վերանորոգման ավարտից ընդամենը հինգ օր անց: