«Ֆուկուսիմայի» ղեկավարությունն ատոմակայանի վերակազմավորման ծրագիր է մշակում

18:36 • 04.11.13

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ մտադիր է ավելի շատ միջոցներ ձեռնարկել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վերակազմավորման և վթարի հետևանքների ամբողջական վերացման համար: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն՝ Reuters-ին հղումով:

 

Ճապոնիայի կառավարությունը կներկայացնի ատոմակայանի վերակազմավորման նախագիծը հաջորդ ամսվա կեսերին:

 

Վերջին ժամանակներում ատոմակայանում վթարի հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքներ է տանում ճապոնական ТЕРСО ընկերությունը, որը միջազգային բանկերից փորձում է ֆինանսավորում հայթայթել՝ 5.1 մլրդ դոլարի չափով: