Իրանում այրել են ԱՄՆ դրոշը
Իրանում այսօր հակաամերիկյան զանգվածային ցույցեր են ընթանում: Դրանք կազմակերպվել են իշխանությունների կոչով՝ 1979 թվականին իսլամական հեղափոխական ուսանողության կողմից Թեհրանում ԱՄՆ դեսպանատունը գրավելու օրվա առթիվ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես հայտնում է Взгляд-ը, ցուցարարներն այրել են ԱՄՆ-ի դրոշը։
Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրը, ինչպես և նախորդ տարիներին, իրանական քաղաքների փողոցներում անցկացվում են երթեր՝ ի հիշատակ այդ պատմական իրադարձության: Ցույցերի մասնակիցները նաև հակաիսրայելական կարգախոսներ են բացականչում:
«ԱՄՆ-ն շարունակում է Իրանի ժողովրդի համար «թիվ մեկ թշնամին» լինել»,- ասված է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կիրակի օրն արված հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ նոյեմբերի 4-ը խորհրդանշում է Իրանի ժողովրդի ուժեղ դիմադրությունն ու կամքն իմպերիալիզմի դեմ պայքարում:










