Հարաբերությունների վատացման ֆոնին Քերին ժամանել է Սաուդյան Արաբիա
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Սաուդյան Արաբիա, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ այդ երկրի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում նա կփորձի հաղթահարել երկկողմ հարաբերություններում գրանցված սառնությունը, ինչն իր հերթին կապված է Եգիպտոսում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ:
Նախօրեին Քերին ելույթ էր ունեցել Կահիրեում` ասելով, որ ԱՄՆ-ն կշարունակի համագործակցել Եգիպտոսի ժամանակավոր իշխանությունների հետ, իսկ Սիրիայի հարցում վերջնական նպատակ է համարում իշխանափոխությունը:
Այցը տեղի է ունեցել Քերիի շրջագայության շրջանակներում. նա կայցելի Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի մի շարք երկրներ:










