Վրաստանի դատախազությունը չի ստացել Ռուսաստանի՝ Լակաևին արտահանձնելու վերաբերյալ դիմումը

16:49 • 04.11.13

Վրաստանի դատախազությունը չի ստացել Մոսկվայի՝ Աբխազիայում ռուս դիվանագետ Դմիտրի Վիշերնևի և նրա կնոջ սպանության համար մեղադրվող Յուսուպ Լակաևի արտահանձնման վերաբերյալ հարցումը, հայտնում է РИА-Новости-ն՝ վկայակոչելով դատախազության մամուլի ծառայության ղեկավար Խաթունա Փայիջաձեին։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ռուսաստանի դատախազությունը պաշտոնական հարցում է հղել Վրաստանին՝ Յուսուպ Լակաևի արտահանձնման վերաբերյալ։

Չեչնիայի բնակիչ Լակաևը, որն ունի ՌԴ քաղաքացիություն, ձերբակալվել էր Բաթումիում՝ անմիջապես սպանությունից հետո։ Ձերբակալության պահին նա վիրավորել է ոստիկանի և ինքն էլ վնասվածք ստացել պատասխան կրակից։ Վրաստանում այս գործի առնչությամբ քրեական գործ է հարուցվել՝ իրավապահ մարմինների աշխատակցի վրա հարձակման և զենքի անօրինական կրման համար։

Ձերբակալվածի փաստաբան Կոբա Ջաբուան հայտնել է, որ Լակաևը պատրաստվում է Վրաստանից քաղաքական ապաստան խնդրել։