Միջնորդագիր Սպիտակ տան կայքում՝ ի պաշտպանություն Գրիգորի Լեպսի

13:12 • 04.11.13

Ամերիկացիները հանդես են եկել ի պաշտպանություն ՌԴ երգիչ Գրիգորի Լեպսի, որի հանդեպ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատրաստվում է տնտեսական պատժամիջոցներ կիրառել, հայտնում է Корреспондент-ը։

 

Ամերիկյան գերատեսչությունը կասկածում է Լեպսին «ռուսական մաֆիայի» հետ կապեր ունենալու համար։

Միջնորդագիրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում, որով պահանջվում է ներկայացնել Լեպսի՝ եվրասիական հանցավոր աշխարհի հետ կապ ունենալու ապացույցներ։ Դրանք չունենալու դեպքում ամերիկյան իշխանությունները պետք է ներողություն խնդրեն երգչից։

 

Թյուրիմացություններից խուսափելու համար միջնորդագիր ներկայացնողները խնդրում են ստեղծել խառը հանձնաժողով, որում ներառված կլինեն ԱՄՆ ֆինանսների նախարարության, ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ և իրավապաշտպաններ։

 

Փաստաթուղթը փոխանցվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին՝ քննարկման համար։ Այն պետք է ստորագրի 100 հազ. մարդ։ Արդեն կա մոտ 50.000 ստորագրություն։