Տորոնտոյի քաղաքապետը բնակչությունից ներողություն է խնդրել իր սխալների համար

10:59 • 04.11.13

Տորոնտոյի (Կանադա) քաղաքապետ Ռոբ Ֆորդը տեղացիներից ներողություն է խնդրել իր սխալների համար, հայտնում է «Էխո Մոսկվի»-ն:


Նա անձամբ է ոստիկանապետին խնդրել հրապարակել սկանդալային տեսանյութը, որում նա, ինչպես մեղադրվում է, թմրանյութ է օգտագործում:


Ավելի վաղ Ֆորդը հերքել էր այդ տեսանյութի գոյությունը: Այժմ քաղաքապետն ասել է, որ առաջինը հենց ինքը պետք է ընդունի, որ իդեալական չէ:


Սակայն նա նշել է, որ մտադիր չէ հրաժարական տալ, ավելին` կառաջադրվի նաև մյուս ընտրություններին:

Օրերս Կանադայի ոստիկանությունը հայտնել էր, որ տեսանյութ ունի, որում քաղաքապետը քրեգ է ծխում: