Մուրսին դատարանում հայտարարել է, որ ինքն է Եգիպտոսի օրինական նախագահը

15:46 • 04.11.13

Եգիպտոսի պաշտոնանկ նախագահ Մուհամմեդ Մուրսին դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ ինքն է Եգիպտոսի օրինական նախագահը և իրեն դատելու բոլոր փորձերը պետական հեղաշրջման պատրվակ են, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Associated Press գործակալությանը հղումով։

 

«Ես դատարանին կոչ եմ անում չմասնակցել դրան»,-հայտարարել է Մուրսին։

 

Ի դեպ, ցուցարարների սպանության գործով դատական լսումները, որի համար մեղադրվում է նախկին նախագահը,  հետաձգվել են մինչև հունվարի 8-ը։