Մոսկվայում «Ռուսական երթի» ընթացքում ձերբակալություններ են սկսվել
Մոսկվայում տեղի ունեցող «Ռուսական երթի» շրջանակներում արդեն մի քանի ձերբակալվածներ կան, տեղեկացնում է gazeta.ru-ն։
ՌԴ Ներքին գործերի նախարարության Մոսկվայի վարչությունից տեղեկացրել են, որ երթի մասնակիցները ձերբակալվել են «նացիստական կարգախոսներ և ցուցապաստառներին արգելված խորհրդանիշներ կիրառելու համար»։
Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր ազգայնական ակցիաներ են ընթանում, որոնք նվիրված են Ռուսաստանում Ազգային միասնության օրվան, հայտնում է «Էխո Մոսկվի»-ն:
Ոստիկանության գնահատականներով՝ ակցիային մասնակցում է մոտ 8000 մարդ։ Քաղաքապետարանի հետ համաձայնեցվել է մինչև 15 հազար մարդու մասնակցությամբ ցույցի իրականացումը։










