Նիգերիայում «Բոկո Հարամի» գրոհայինները 27 մարդու են գնդակահարել
Նիգերիայում իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման մի քանի տասնյակ անդամներ երկրի հյուսիս-արևելքում գնդակահարել են 27 մարդու: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով AFP-ին:
Ոստիկանությունում նշել են, որ մոտ 70 գրոհայիններ 15 մոտոցիկլներով և բեռնատարներով հարձակվել են քաղաքի վրա՝ սպանելով 37 մարդու: Հայտնի է նաև 12 վիրավորների մասին:
Նշվում է, որ ավելի քան 300 տներ հրդեհվել են:










