Մարդկանց սպանելն ինձ մոտ իրոք շատ լավ է ստացվում. Օբաման՝ անօդաչուների օգտագործման մասին
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր օգնականների մոտ պարծեցել է, որ «մարդկանց սպանելն իր մոտ իրոք շատ լավ է ստացվում», ինչը նոր՝ «Double Down: Game Change 2012» գրքում պնդում են հեղինակներ Մարկ Հալպերինն ու Ջոն Հեյլմանը։
Ինչպես նշում է Daily Mail-ը, գրքում առկա այս պնդումն է՛լ ավելի է թեժացնում Օբամայի շուրջ ստեղծված բարդ իրավիճակը՝ Պակիստանում և Եմենում ահաբեկիչների դեմ պայքարում անօդաչու թռչող սարքեր կիրառելու վերաբերյալ։ Այս սարքերի օգտագործումը դարձել է խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի պատճառ, ինչն առաջացրել է իրավապաշտպան կազմակերպություննների դժգոհությունը։
Ըստ Լոնդոնի հետաքննական լրագրության կենտրոնի տվյալների՝ Օբաման հրահանգել է 326 անօդաչուի արձակում, ինչը դարձել է մի քանի հարյուր մարդու մահվան պատճառ։
Օբամայի աշխատակազմը դեռևս որևէ կերպ չի մեկնաբանել այս տեղեկությունը։
Հիշեցնենք, որ 2009թ. Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովն Օբամային է հանձնել հեղինակավոր Խաղաղության մրցանակը՝ ժողովրդավարության ամրապնդման ու միջուկային զինաթափման ոլորտում գործադրած ջանքերի համար։










