Միջազգային օլիմպիական կոմիտեն կոռուպցիայի դեմ պայքարի ստորաբաժանում կստեղծի
Միջազգային օլիմպիական կոմիտեն կոռուպցիայի դեմ պայքարի և պայմանավորված խաղերի գծով հատուկ ստորաբաժանում կստեղծի, գրում է vesti.ru-ն: Որոշումն ընդունվել է Լոզանում գտնվող կազմակերպության գլխավոր գրասենյակում կայացած նիստի ժամանակ:
Միջոցառմանը մասնակցել են FIFA-ի և IAAF-ի (Թեթև աթլետիկայի ֆեդերացիաների միջազդային ֆեդերացիա) ներկայացուցիչները:
«Ստորաբաժանումը կզբաղվի պայմանավորված խաղերի մասին նախազգուշացմամբ և կանխարգելմամբ: Մեր աշխատանքը կհիմնվի այնպիսի ֆեդերացիաների փորձի վրա, ինչպիսին է FIFA-ն, որը խիստ պատժամիջոցներ է կիրառում նման դեպքերի համար»,- ասված է Միջազգային օլիմպիական կոմիտեի հայտարարության մեջ:










