ՌԴ-ից արտաքսվածներն այլևս չեն կարող այդ երկրի քաղաքացիություն ստանալ

11:19 • 04.11.13

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որն արգելում է ռուսական քաղաքացիություն տալ նրանց, ովքեր արտաքսվել են երկրից, կամ էլ ռեադմիսիայի շրջանակներում հանձնվել են մեկ այլ պետության, հայտնում է РИА-Новости-ն։

 

Գործող օրենսդրության համաձայն՝ ՌԴ-ից արտաքսված անձինք հաջորդ 5 տարվա ընթացքում իրավունք չունեն դիմում ներկայացնել։ Սակայն այժմ Ռուսաստանից արտաքսվածներն իրավունք ունեն արտասահման գնալ ու անմիջապես քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնել։

 

Ըստ Դաշնային միգրացիոն ծառայության վիճակագրական տվյալների՝ վերջին տարվա ընթացքում 800 մարդ, միջազգային համաձայնագրերի հիման վրա, ենթարկվել է ռեադմիսիայի, ևս 2 հազարն արտաքսվել է։