ԱՄՆ-ն չի քննարկում Սնոուդենին ներելու հարցը. Սպիտակ տուն

09:15 • 04.11.13

ԱՄՆ իշխանությունները չեն քննարկում հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ուղղված մեղադրանքները մեղմելու կամ հանելու հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի գլխավոր խորհրդական Դեն Փֆայֆերը։

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, ABC-ի լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք պատրա՞ստ է Բարաք Օբաման ինչ-որ պայմանով քննարկել Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ներելու հարցը։
«Նման ոչ մի պայման չի քննարկվել»,-ասել է խորհրդականը։

 

Որևէ զիջման կտրուկ դեմ են նաև ԱՄՆ Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հատուկ հանձնաժողովների ղեկավարներ Դայեն Ֆայնստայնը և Մայք Ռոջերսը։


«Իմ արձագանքը բացասական կլիներ»,-ասել է Ֆայնստայնը, երբ նրան խնդրել են մեկնաբանել ԱՄՆ կառավարության հնարավոր հրաժարվելը Սնոուդենի դեմ դատական հետապնդումից։ Նրա խոսքով՝ Սնոուդենը «հսկայական վնաս» է հասցրել երկրին։


ԱՄՆ հատուկ ծառայությունների գործողությունների մասին տեղեկություններ հրապարակած Սնոուդենին, ով այժմ քաղաքական ապաստան է ստացել Ռուսաստանում, հայրենիքում մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում։