Սևանի ճանապարհին 45-ամյա տղամարդը վթարի հետևանքով տեղում մահացել է, փախուստի դիմած վարորդը որոնվում է
Նոյեմբերի 3-ին` ժամը 22:40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի ճանապարհի աջ մասում տղամարդու դիակ կա: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը։
Պարզվել է, որ ժամը 22։30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 54-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1968 թ. ծնված Արմեն Թորոսյանին և դիմել փախուստի: Ա. Թորոսյանը տեղում մահացել է։
Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմած վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:










