ՀՀ տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում նոյեմբերի 5-9-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Քամին հարավ-արևելյան` 3-8 մ/վրկ, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ին ցերեկը կնվազի 2-3, արևելյան շրջաններում` 4-5 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 5-9-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Երևանի նոյեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ`
• Օդի առավելագույն ջերմաստիճան 21.80C (1970 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -3.80C (1895 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 9.20C










