Արագած լեռան վրա մոլորված 4 քաղաքացիներն ինքնուրույն հասել են Ուջան գյուղ
Այսօր Արագած լեռան վրա մոլորված 4 քաղաքացիներն ինքնուրույն հասել են Ուջան գյուղ, հայտնում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:
Հիշեցնենք, որ ԱԻ նախարարության հաղորդմամբ՝ նոյեմբերի 5-ին, ժամը 00.19-ին ահազանգ էր ստացվել, որ չորս քաղաքացիներ մոլորվել են Արագած լեռան վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հավանական դեպքի վայր էր մեկնել 3 հրշեջ-փրկարար և ՀՓՋ օպերատիվ խումբը:
Ժամը 06.00-ի դրությամբ տեղանքի դժվարանցանելիության և վատ տեսանելիության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել էին, իսկ ժամը 07.00-ի դրությամբ՝ վերսկսվել: Ժամը 08.45-ի դրությամբ 4 մոլորված քաղաքացիները ինքնուրույն հասել են Ուջան գյուղ:










