Բերլուսկոնին նոյեմբերի 27-ին կարող է զրկվել իր խորհրդարանական լիազորություններից

20:49 • 05.11.13

Նոյեմբերի 27-ին Հռոմում սենատի նիստ է նշանակվել, որի ժամանակ խորհրդարանականները կարող են Սիլվիո Բերլուսկոնիին զրկել սենատորական լիազորություններից: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:


Նախկին վարչապետը և «Ազատության ժողովուրդ» կուսակցության առաջնորդը մեղավոր է ճանաչվել խարդախության և կաշառակերության մեջ, ինչի հետևանքով նա 2 տարի իրավունք չունի պետական պաշտոններ զբաղեցնել:


Բերլուսկոնին նաև կասկածվում է միանգամից մի քանի քրեական հանցագործությունների մեջ: