Մոսկվայում թանկարժեք Porsche-ով ՃՏՊ-ի պատճառ դարձած վարորդը մեծահարուստ հայի աղջիկ է (տեսանյութ)

12:52 • 05.11.13

Մոսկվայում թանկարժեք Porsche մեքենայով ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ դարձած վարորդը, պարզվել է, 25-ամյա հայուհի է, հայտնում է Life News-ը:


Նա 25-ամյա Սոֆյա Չելոյանցն է` «Լուքոյլ» ընկերության նախկին փոխնախագահ, «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի բաժնետեր Ջիվան Չելոյանցի դուստրը:

 

Նա իր 4 մլն ռուբլի արժողությամբ Porsche Panamera սպորտային ֆասթբեքով հոկտեմբերի 31-ին ՃՏՊ-ի պատճառ էր դարձել` պարզապես չնկատելով դիմացից գնացող ժիգուլին: Հարվածի հետևանքով ժիգուլին գրեթե կողաշրջվել էր:

 

Ոչ ոք չի տուժել, սակայն Չելոյանցը չի կարողացել բացատրել, թե ինչպես չի նկատել ընթացքի մեջ գտնվող մեքենան. ՃՏՊ-ից հետո նրա մոտ հիսթերիա է սկսվել:

 

Պարզվել է, որ Սոֆյա Չելոյանցը վերջին երկու տարում 45 վարչական իրավախախտում է թույլ տվել:
 

Տեսանյութը դիտել այստեղ։