Բանգլադեշի դատարանը մահապատժի է դատապարտել 152 մարդու` 74 հոգու սպանության համար

13:34 • 05.11.13

Բանգլադեշի դատարանը 2009-ին տեղի ունեցած խռովության ժամանակ 74 մարդու սպանության համար մահապատժի է դատապարտել 152 մարդու, հայտնում է Associated Press-ը:

 

Խռովության մեղավորները հիմնականում սահմանապահներ էին: Ընդհանուր առմամբ, մեղադրյալի աթոռին էր հայտնվել 846 մարդ, որից 271-ն արդարացվել է` ապացույցների բացակայության պատճառով:

 

Եվս 200 մարդ տարբեր ժամկետներով ազատազրկման է դատապարտվել, որոնցից առավելագույնը 14 տարի է: