Ադրբեջանում «Եվրատեսիլ-2012»-ի նախօրեին ահաբեկչություն պլանավորածներին ցմահ ազատազրկում է սպառնում

15:39 • 05.11.13

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվել է «Եվրատեսիլ- 2012» մրցույթի նախօրեին Ադրբեջանում ահաբեկչություններ պլանավորելու գործով դատավարությունը։

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, փակ նիստի ընթացքում դատախազը կասկածյալ Սամիր Սանըևի և երկու այլ մարդկանց համար ցմահ, 13 կասկածյալի համար 15 տարվա, իսկ մնացածի համար 9-10 տարվա ազատազրկում է պահանջել։


Դատավարությունը կշարունակվի նոյեմբերի 12-ին։

 

Նշենք, որ անցյալ տարի «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի նախօրեին Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություն էր իրականացրել, ինչի հետևանքով բացահայտվել էր հանցագործ խմբավորում, որը նախատեսում էր ահաբեկչություն իրականացնել՝ հասարակական-քաղաքական կայունությանը վնաս հասցնելու նպատակով։