Այսօր լրանում է Իշխան Զաքարյանի պաշտոնավարման 6-ամյա ժամկետը

11:40 • 05.11.13

Այսօր լրանում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման 6-ամյա ժամկետը. նա 4-րդ գումարման ԱԺ-ի կողմից ՎՊ նախագահ էր նշանակվել 2007թ. նոյեմբերի 5-ին:


Ըստ այդմ՝ այսօր սահմանված կարգով ՀՀ նախագահը, ում առաջարկով ԱԺ-ն պետք է ՎՊ նախագահ նշանակի (նշանակումը կատարվում է փակ, գաղտնի քվեարկությամբ ) պետք է ընդունի ՎՊ նախագահին: 


Tert.am-ին ՎՊ նոր նախագահի թեկնածության վերաբերյալ կայացված քաղաքական որոշման մասին խորհրդարանական երկու ուժերի ներկայացուցիչներ հակասական տվյալներ ներկայացրին. այդուհանդերձ, ըստ այդ տեղեկությունների՝ քաղաքական որոշումը կայացված է, և ՎՊ նախագահի նախագահի թեկնածուն Իշխան Զաքարյանն է լինելու: Այս հինգշաբթի կամ ուրբաթ ՎՊ նախագահը կհանդիպի ԱԺ խմբակցությունների հետ, կներկայացնի նրանց իր նախընտրական ծրագիրը՝ ԱԺ քառօրյային ընդառաջ:


Իշխող կուսակցության մեկ այլ աղբուր էլ նկատեց, որ ամեն ինչ այդքան միանշանակ չէ:


Tert.am-ին ԱԺ «Հանրապետական» խմբակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ի պատասխան հարցադրման, թե տեղյա՞կ են, որ ՎՊ նախագահի թեկնածուն Իշխան Զաքարյանն է, նկատեց, որ դա ՀՀ նախագահի լիազորությունն է և, «ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կներկայացնի, նրան էլ կհանդիպենք»: