Հնդիկ IT մասնագետը լքել է աշխատանքը՝ չափազանց բարձր վարձատրության պատճառով
Սովորաբար, աշխատողները բողոքում են ցածր աշխատավարձից, սակայն Հնդկաստանում բնակվող IT մասնագետ Սանդիփ Ջիան լքել է իր ամսական 450 ֆունտ ստեռլինգ վարձատրությամբ աշխատանքը՝ չափազանց բարձր վարձատրվելու պատճառով, գրում է metro.co.uk-ը:
«Ես ճնշված էի ինձ զգում, և ի վերջո որոշեցի հարցը լուծել աշխատանքից դուրս գալով և մեկ այլ աշխատանք փնտրելով»,- բացատրել է նա:
32-ամյա աշխատակիցը մի քանի անգամ խնդրել է կրճատել իր աշխատավարձը, քանի որ Բանգալորում ապրող այլ մարդիկ ապրում են աղքատության մեջ:
Բայց տեսնելով, որ տնօրեններն անտեսում են իր խնդրանքը, նա որոշել է դուրս գալ աշխատանքից:
Հոգեբանները կարծում են, որ մեղքի զգացումն աճող խնդիր է երկրում, որտեղ հարստության բաշխվածության հարցում տարբերությունը մեծ է։










