Կասպարովը Լատվիայի իշխանություններից քաղաքացիություն է խնդրել՝ իր հատուկ վաստակի համար

12:33 • 05.11.13

Շախմատի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը Լատվիայի իշխանություններին խնդրել է իրեն քաղաքացիություն շնորհել՝ իր հատուկ վաստակի համար, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։

 

Կասպարովի խնդրագիրը ստացել են Լատվիայի խորհրդարանի միանգամից բոլոր խմբակցությունները։ Այդ մասին տեղեկացրել է «Միասնություն» կուսակցության ներկայացուցիչ Այնար Լատկովսկիսը։

 

Մի քանի պատգամավորներ այսօր առավոտյան այդ մասին գրել են նաև Twitter-ում։

 

Լատկովսկիսը պատմել է, որ Կասպարովը Լատվիայից խնդրում է իրեն քաղաքացիություն շնորհել հատուկ վաստակի համար, սակայն նա ցանկանում է պահպանել նաև ռուսական քաղաքացիությունը։

 

Սեյմն իրավունք ունի Լատվիայի քաղաքացիություն շնորհել պետության կայացման գործում ունեցած վաստակի համար։
Կասպարովը դեռևս ոչ հաստատել, ոչ հերքել է այդ տեղեկությունը։