Հյուսիսային Կորեայի առաջնորդի մորաքույրն արտագաղթել է ԱՄՆ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մորաքույրը քաղաքական ապաստան է ստացել ԱՄՆ-ում. տեղեկացնում է Lenta.ru-ն՝ France-Presse գործակալության հղումով։
Հյուսիսկորեական լրատվամիջոցները, հղում անելով դիվանագիտական շրջանակներին, գրում են, որ Կիմ Չեն Ընի մորաքույրը՝ Կո Էն Սոկը, որի մասին որևէ տեղեկություն չկար 1998 թ.-ից ի վեր, այս ողջ ընթացքում գտնվում է ԱՄՆ-ում։
Կո Էն Սոկը 1996 թ.-ին զարմիկների հետ մեկնել է Բեռն, որտեղ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության ապագա առաջնորդը սովորում էր միջազգային դպրոցում։ Շվեյցարիայում Կո Էն Սոկը պետք է խնամեր զարմիկին, սակայն նա ամուսնու հետ դիմել է ԱՄՆ դեսպանատուն՝ քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով։
ԱՄՆ-ն համաձայնել է ընդունել Հյուսիսային Կորեայում իշխող ընտանիքի անդամներին։ Ամուսինները սկզբում ուղարկվել են Ֆրանկֆուրտում գտնվող ԱՄՆ ռազմաբազա, ապա՝ ԱՄՆ։
Այնտեղ Կիմ Չեն Ընի մորաքրոջն ու նրա ամուսնուն վիրահատել են՝ փոփոխելով արտաքինը։










