Գերմանիայում սպա-սրահն առաջարկել է հաճախորդներին «Բյուրեղապակյա գիշեր» անցկացնել
Գերմանիայի Բադ-Կլոստերլաուսնիցում գտնվող Kristall սպա-սրահն առաջացրել է հաճախորդների վրդովմունքը՝ նոյեմբերի 9-ին «Բյուրեղապակյա գիշեր» անցկացնելու առաջարկից հետո, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով dpa գերմանական լրատվական գործակալությանը:
Սրահը քննադատել են անվան ընտրության համար, որն ասոցացվում է նացիստական Գերմանիայում հրեական ջարդերի հետ, որոնք տեղի են ունեցել 1938 թվականի նոյեմբերի 9-ից 10-ը:
Սրահը չի հրաժարվել իր միջոցառումից, սակայն անվանումից հանել է «բյուրեղապակյա» բառը: Սակայն նախորդ հրապարակման «սքրինշոթն» արդեն հասցրել է հայտնվել մամուլում:
Սրահը պաշտոնապես ներողություն է խնդրել իր կայքում՝ հայտնելով, որ ակցիայի Kristal-Nacht և 1938 թվականի հրեական ջարդերի (Reichskristallnacht) անունները պատահաբար են համընկել: Սրահում բացատրել են, որ փորձում են օգտագործել իրենց Kristall անունը սեփական միջոցառումների կազմակերպման ժամանակ:










