ԱՄՆ-ում առաջին անգամ նահանգապետի թեկնածուն պաշտոնապես հայտարարել է միասեռական լինելու մասին

13:09 • 05.11.13

ԱՄՆ Մեն նահանգի նահանգապետի թեկնածու, Դեմոկրատական կուսակցությունից Մայքլ Միշոն հրապարակավ հայտարարել է, որ սեռական փոքրամասնության ներկայացուցիչ է, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Այդ կերպ քաղաքական գործիչը թույլ չի տվել իր սեռական կողմնորոշման մասին լուրերի տարածումը, որոնք պետք է վնասեին հանրության վստահությանն իր հանդեպ։

 

Մինչև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ դառնալը, Միշոն 29 տարի աշխատել է թղթի գործարանում։

 

Միշոն նահանգապետի առաջին թեկնածուն է, որը խոստովանել է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին։
Մենի նահանգապետի ընտրությունները կկայանան 2014թ.-ին։