Մոնրեալի օդանավակայանում ինքնաթիռներից մեկում հրդեհ է բռնկվել. 5 մարդ հոսպիտալացվել է
Կանադական Մոնրեալ քաղաքի օդանավակայանում հրդեհ է բռնկվել մարոկկական Royal Air Maroc ավիաընկերությանը պատկանող օդանավերից մեկում, որում գտնվել է 250 ուղևոր և 8 հոգանոց անձնակազմը։
Ինչպես հայտնում է РИА-Новости-ն՝ Agence France-Presse-ին հղումով, հրդեհը բռնկվել է Կասաբլանկայից ժամանած ինքնաթիռի ուղեբեռի հատվածում։
Օդանավակայանի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ միջադեպի հետևանքով 5 մարդ հոսպիտալացվել է։ Հրդեհի բռնկման պատճառները դեռևս պարզ չեն։










