Նյու Յորքի բնակիչներն այսօր քաղաքապետ կընտրեն

10:14 • 05.11.13

Նյու Յորքի բնակիչներն այսօր քաղաքապետ կընտրեն։ Հիմնական թեկնածուներն են համարվում հայտնի փաստաբան, Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Բիլ դե Բլազիոն և հանրապետական Ջոզեֆ Լոտը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Դիտորդները նշում են, որ հաղթանակի առավել մեծ շանսեր ունի դե Բլազիոն, որը 2010-ից զբաղեցնում էր մեգապոլիսի հասարակական պաշտպանի պաշտոնը՝ քաղաքի ամենակարևոր պաշտոններից մեկը։

 

Քաղաքապետն ընտրվում է 4 տարի ժամկետով և կարող է վերընտրվել մեկ անգամ։ Նյու Յորքը համարվում է ամերիկյան քաղաքներից մեկը, որտեղ մեծ աջակցություն է վայելում Դեմոկրատական կուսակցությունը։ Մինչդեռ վերջին տարիներին քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել են հանրապետական քաղաքական գործիչներ կամ անկախ թեկնածուներ։