Նորվեգիայում տղամարդն առևանգել է ավտոբուսը՝ սպանելով 3 մարդու

00:45 • 05.11.13

Նորվեգական Սոգն-օգ-Ֆյուրանե նահանգում տղամարդը փորձել է առևանգել միջքաղաքային մարդատար ավտոբուսը: Նա դանակահարել է մի քանի ուղևորի, ինչի հետանքով 3 մարդ զոհվել է: Այս մասին հաղորդում է РБК-ն՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:


Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 17:00-18:00 ընկած ժամանակահատվածում: Սակայն մոտ 1 ժամ անց հանցագործը ձերբակալվել էր և տեղափոխվել հիվանդանոց: Նրա անձնական տվյալները չեն բացահայտվում:


Դեպքի վայրում մեծ թվով շտապ օգնության և ոստիկանության մեքենաներ կան: Ընթանում է հետաքննություն: