Օբաման կոչ է արել Կոնգրեսին միջոցներ հատկացնել Գուանտանամոյի բանտի վերացման համար

10:51 • 05.11.13

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է Կոնգրեսին՝ պահանջելով միջոցներ հատկացնել Գուանտանամոյում ԱՄՆ բանտի վերացման և բանտարկյալներին այլ բանտեր տեղափոխելու համար, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը։


«Նախագահը հաստատել է Գուանտանամոյում բանտի փակման մտադրությունը և իր աջակցությունն է հայտնել հատուկ պատվիրակներին՝ բանտարկյալներին տեղափոխելու աշխատանքում»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Այժմ Գուանտանամոյում պահվում է 164 մարդ, որոնք կասկածվում են ահաբեկչության հետ կապ ունենալու համար։ Նրանց գրեթե կեսը հնարավոր է հանձնվի այլ երկրների կառավարություններին՝ հետագա հետաքննության համար։