Պարաշյուտիստների երկու ինքնաթիռներ բախվել են օդում (տեսանյութ)
ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում իրար են բախվել երկու պարաշյուտային ինքնաթիռներ: Միջադեպի տեսանյութը նկարահանվել է թռիչքի նախապատրաստվող մարզիկների սաղավարտում տեղադրված տեսախցիկով:
Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը՝ ներկա պահին մասնագետները հետազոտում են վթարի պատճառները:
Բախումից հետո օդաչուներից մեկին հաջողվել է իջեցնել կործանվող օդանավը, իսկ մյուս ինքնաթիռն այրվել է երկնքում: Օդաչուին և 4 պարաշյուտիստներին հաջողվել է ժամանակին դուրս ցատկել ինքնաթիռից:
Ներկա պահին միջադեպը հետաքննում է ԱՄՆ-ի քաղավիացիայի դաշնային վարչությունը:










