Փարիզում մեկնարկում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գիտաժողովը
Փարիզում այսօր մեկնարկում է ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր գիտաժողովը։ Ֆրանսիայի մայրաքաղաքում կհավաքվեն կազմակերպության 195 անդամ երկրների ներկայացուցիչները, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Օրակարգի գլխավոր հարցերն են առաջիկա հնգամյակի բյուջեի ընդունումը և մինչ 2021թ. կազմակերպության Ռազմավարության հաստատումը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտաժողովի շրջանակում նոյեմբերի 12-ին կկայանա բուլղարուհի հասարակական գործիչ Իրինա Բոկովայի թեկնածության հաստատումը կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում։










