Սանկտ Պետերբուրգում ազգայնական հողի վրա ուզբեկի են սպանել

09:54 • 05.11.13

Սանկտ Պետերբուրգի (ՌԴ) ոստիկանությունը սկսել է Ուզբեկստանի քաղաքացու սպանության գործի քննությունը։


Ինչպես տեղեկացնում է НТВ-ն, երեկ ուզբեկ ներգաղթյալի դին հայտնաբերել են մետրոյի կայարանի մոտակայքում։ Համաձայն վարկածներից մեկի՝ սպանությունը տեղի է ունեցել ազգայնական հողի վրա։

 

Ըստ տարածված տեղեկության՝ օտարերկրացու վրա հարձակվել են Ազգային միասնության տոնի օրը՝ ժամը 15։30-ի մոտակայքում։ Անհայտ անձինք դանակի մի քանի հարված են հասցրել ուզբեկին։

 

Ներգաղթյալի սպանությունը նկարահանվել է տեսահսկման տեսախցիկներով։ Ըստ որոշ տվյալների՝ ուզբեկի վրա հարձակվել են ազգայնամոլները։