Հռոմի պապը կոչ է արել պայքարել ժամանակակից ստրկության դեմ

14:36 • 05.11.13

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է ստրկության ժամանակակից տեսակների դեմ պայքարի անհրաժեշտության մասին, ինչպես, օրինակ, հարկադիր աշխատանքն է կամ մարմնավաճառությունը, հայտնում է pravda.ru-ն՝ վկայակոչելով France 24-ին։

 

Երկուշաբթի պոնտիֆիկոսի հետ հանդիպման են եկել տասնյակ ակադեմիկոսներ, բժիշկներ և հոգևոր սպասավորներ։ «Ըստ որոշ փորձագետների կանխատեսումների՝ տասը տարի անց մարդկանց առևտրի ծավալները կգերազանցեն թմրանյութերի և զենքի վաճառքի ծավալները։ Դա կդառնա ամենաեկամտաբեր հանցավոր գործունեությունն աշխարհում»,- վստահեցնում է Պապական գիտությունների ակադեմիայի ռեկտոր Մարչելո Սանչես Սորոնդոն։

 

Ֆրանցիսկոսն անձամբ հանդիպման է հրավիրել Բուենոս Այրեսից 2 փորձագետների, որոնք զբաղվում են ժամանակակից ստրկության խնդիրներով։