Երևանի Խանջյան փողոցում վրաերթի են ենթարկել 23-ամյա երիտասարդի
09:52 • 05.11.13
«Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նոյեմբերի 4-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, Երևանի Խանջյան փողոցի թիվ 59 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի։
Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ:
Կատարվում է քննություն:
Placeholder










