Մեքսիկայում «Սոնյա» փոթորկի պատճառով մարդիկ լքում են իրենց տները (տեսանյութ)
Մեքսիկայի արևմտյան ափի մոտ ձևավորված «Սոնյա» արևադարձային փոթորկի պատճառով Սինալոա նահանգի հազարից ավելի բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները, ինչի մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ Associated Press-ին հղումով։
Տարերքն ուժեղ հեղեղումներ ու տեղատարափ անձրևներ է առաջացրել Կուլիական քաղաքում։ Ըստ նախնական տվյալների՝ անհետ կորել է 1 մարդ։
Մասնագետները նշել են, որ փոթորկի էպիկենտրոնում քամու արագությունը հասել է 72 կմ/ժ։ Ներկայում փոթորիկը կամաց-կամաց թուլանում է, սակայն տեղատարափ անձրևները դեռևս կշարունակվեն մի քանի օր։










