Իսպանական El Mundo թերթը դատախազությանը կտրամադրի ԱՄՆ-ի կողմից գաղտնալսումները հաստատող տվյալներ
Իսպանական El Mundo պարբերականի ղեկավարությունը խոստացել է դատախազությանը փոխանցել փաստաթղթեր, որոնք հաստատում են ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից իսպանացիներին գաղտնալսելու տեղեկությունը:
Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն՝ El Mundo-ին հղումով, Իսպանիայի դատախազությունը պարբերականից պահանջել է իրեն տրամադրել օրիգինալ փաստաթղթերն այն բանից հետո, երբ վերջինս հրապարակել էր դրանց լուսանկարները:
Իսպանիայի դատախազությունը ցանկանում է վստահ լինել փաստաթղթերի առկայության հարցում, քանի որ ամերիկյան իշխանությունները պաշտոնապես հերքում են իսպանացի քաղաքացիներին հետևելու մասին լուրերը:
Ավելի վաղ El Mundo-ն տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունն Իսպանիայում 60 մլն հեռախոսազանգ է գաղտնալսել մեկ ամսվա ընթացքում:










