Մոտ 1.700 մարդ է տարհանվել Սումատրայում հրաբխի լանջերից

10:19 • 05.11.13

Ինդոնեզիայի Սումատրա կղզու ամենաբարձր հրաբխային խառնարանից գիշերը տեղի ունեցած արտանետումներից հետո դրա լանջերից տարհանված մարդկանց թիվը հասել է 1.700-ի, հաղորդում է ria.ru-ն՝ հղում անելով «Անտարա» լրատվական գործակալությանը:

 

Կես ժամից ավելի տևած նոր արտանետումները նույն ուժգնության են եղել, ինչ մեկ օր առաջ, երբ հրաբուխն օդ էր արտանետել 7-կիլոմետրանոց հրաբխային մոխիր և ծուխ: Հրաբխի նոր ժայթքումը, որին մեկ ամիս առաջ նախորդել էր նախկին ակտիվացումը, ստիպել է տեղի իշխանություններին սկսել դրա լանջերին գտնվող գյուղերի բնակչության տարհանումը:

 

Հյուսիսային Սումատրայում գտնվող 2,46 կիլոմետրանոց «հրե լեռը» կրկին արթնացել է սեպտեմբերի 15-ին՝ երեք տարի տևած դադարից հետո: