Սիրիայի բնակչության 40%-ն արտաքին օգնության կարիք ունի

11:02 • 05.11.13

Սիրիայում արտաքին օգնության կարիք ունի բնակչության մոտ 40%-ը` 9.3 մլն մարդ, հայտնում է BBC-ն` վկայակոչելով ՄԱԿ-ի մարդասիրական օգնության գործակալության ղեկավար Վալերի Էյմոսի հայտարարությունը:


Սեպտեմբերին նույն առնչությամբ ՄԱԿ-ը նշել էր 6.8 մլն թիվը, ինչը նշանակում է, որ երկու ամսում թիվն ավելացել է 2,5 մլն-ով:

 

Սիրիայի պաշարված շրջաններում ավելի քան 2 մլն մարդ ապրում է առանց պատշաճ սննդի և բժշկական միջոցների:
Էյմոսը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին այս տվյալը ներկայացնելով, ասել է, որ Սիրիայի ճգնաժամը շարունակում է վատթարանալ:

 

Աղբյուրը նշում է, որ ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին շարունակում է բանակցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ` Սիրիայի հարցով խաղաղության համաժողով սկսելու հույսով:


Ճգնաժամի հետևանքով Սիրիան լքած մարդկանց թիվը գնահատվում է 2 մլն: