ԱՄՆ-ում հանցագործը կրակ է բացել առևտրի կենտրոնում
ԱՄՆ Պարմուս քաղաքի Westfield Garden State Plaza առևտրի կենտրոնում հանցագործը կրակ է բացել, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով CNN հեռուստաալիքին։
Ըստ ականատեսների վկայության՝ տեղական ժամանակով մոտ 21։30-ին առևտրի կենտրոնի շենքում առնվազն 7 կրակոց է լսվել։
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության հատուկ նշանակության խումբ։ Առևտրի կենտրոնը շրջափակված է։
Տուժածների մասին տեղեկություններ չկան։










