Դամասկոսում Վատիկանի դեսպանատունն ականանետային գնդակոծման է ենթարկվել
17:37 • 05.11.13
Դամասկոսում Վատիկանի դեսպանատունն ականանետային գնդակոծման է ենթարկվել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Agence France Presse-ին: Ֆրանսիական գործակալությունը դեպքի մասին տեղեկացել է դեսպանատան աշխատակցի միջոցով:
Նրա խոսքով՝ ականներից մեկն ընկել է դեսպանատան տանիքի վրա:
Շենքը վնասվել է, սակայն ոչ ոք չի տուժել։
Placeholder










