Շվեյցարացի գիտնականները հաստատել են, որ Արաֆաթը սպանվել է ռադիոակտիվ պոլոնիումի միջոցով

20:50 • 06.11.13

Սուխա Արաֆաթը՝ պաղեստինյան նախկին առաջնորդ Յասիր Արաֆաթի այրին, հայտարարել է, որ ստացել է իր ամուսնու բռնի մահվան ապացույցները: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:


Ըստ նրա՝ Լոզանի ռադիոֆիզիկայի համալսարանի հետազոտությունների արդյունքներից միանշանակ երևում է, որ Արաֆաթն սպանվել է ռադիոակտիվ պոլոնիումի միջոցով: