Չինաստանը փղոսկրի երկու խմբաքանակ է հայտնաբերել՝ մոտ 100 մլն դոլար արժողությամբ
Չինաստանը փղոսկրի երկու խմբաքանակ է հայտնաբերել՝ 12 տոննա ընդհանուր քաշով: «Սև» շուկայում վաճառքի դեպքում այդ քանակի փղոսկրը կարող էր մաքսանենգներին 98,8 միլիոն դոլար բերել, հաշվարկել են մաքսայինները, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես հաղորդել են Ֆուցզյան նահանգի մաքսային վարչության ներկայացուցիչները, դա երբևէ Չինաստանում իրավապահ մարմինների ձեռքն ընկած փղոսկրի ամենախոշոր խմբաքանակն է:
«Չինաստանը վճռականորեն դեմ է փղոսկրի մաքսանենգությանը և մտադիր է միջազգային հանրության հետ միջոցներ ձեռնարկել վայրի բնության պահպանության համար»,- հայտարարել է արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Հուն Լեյը: Այդ կերպ նա մեկնաբանել է Տանզանիայում երեք չինացիների ձերբակալման փաստը, որոնց մոտ խոշոր քանակի փղոսկր էր հայտնաբերվել:
Տանզանիայում և այլ աֆրիկյան երկրներում չինացի զբոսաշրջիկներին կոչ է արվել պահպանել տեղի օրենքները և դատական հետապնդումների առիթ չտալ:










