Թունավոր մառախուղի պատճառով Չինաստանում ուսումնական հաստատությունները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը
Չինաստանի իշխանություններն օդի ուժեղ աղտոտվածության օրերին ժամանակավորապես կփակեն ուսումնական հաստատությունները: Այս մասին հաղորդում է РосБалт-ը՝ հղում կատարելով «Սինհուա» գործակալությանը:
Երկրի շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը տեղեկացրել է, որ նման միջոցառումներ կձեռնարկվեն բոլոր խոշոր քաղաքներում, հատկապես՝ խոշորագույն, որտեղ առողջության համար վտանգավոր նյութերի չափաբաժինը օդում մի քանի անգամ գերազանցում է թույլատրելի առավելագույն չափը:
Չինաստանի իշխանությունները վերջին շրջանում փորձում են նվազեցնել վնասակար նյութերի արտանետումը մթնոլորտ:










