Եկատերինբուրգում ոստիկանությունը խափանել է Դեդ Հասանի զարմիկի մասնակցությամբ «գողական» հավաքը
Եկատերինբուրգում ոստիկանները խափանել են քրեական հեղինակությունների հավաքը, որի մասնակիցներից մեկը լինելու էր Մոսկվայում սպանված Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) զարմիկ Տիմուր Միրզոևը (Սվերդլովսկի Տիմուրը): Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն:
Ոստիկանության տվյալներով՝ «գողական հավաքին» պետք է ներկանային Չելյաբինսկի և Սվերդլովսկի շրջանների քրեական աշխարհի 8 ներկայացուցիչներ՝ քննարկելու իշխանությունների ոլորտների փոխանցման հարցը:
Հավաքի անդամներից մեկը ոստիկանների ժամանելուն պես իրեն վատ է զգացել, ինչից հետո նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Հավաքի 6 մասնակիցների տեղափոխել են ներքին գործերի տարածաշրջանային բաժանմունք՝ անձի հաստատման համար:










