Եվրոպական տարբեր երկրների հետ Հայաստանը ռեադմիսիայի 13 համաձայնագրեր արդեն իսկ ունի. Թևան Պողոսյան
Ռեադմիսիայի մասին համաձայնագիրը չի ենթադրում, որ եվրոպական երկրներում ոչ օրինական կարգավիճակով գտնվող բոլոր մարդկանց հավաքելու են ու հետ ուղարեն Հայաստան: Այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը:
«Եվրոպական տարբեր երկրների հետ Հայաստանը արդեն 2003-ից ունի 13 ռեադմիսիայի համաձայնագիր: Այսինքն նույն գործընթացն է տեղի ունենալու, պարզապես ավելի համակարգված»,-ասաց նա:
Թևան Պողոսյանը տեղեկացրեց որ Ռեադմիսիայի համաձայնագրով Հայաստանը պարտավորություն է վերցնում հետ ընդունել տարբեր երկրներում անօրինական կարգավիճակով բնակվող իր քաղաքացիներին:
Հարցին, թե ինչպես են որոշելու եվրոպական երկրները, թե ո՞ր քաղաքացուն հետ վերադարձնեն հայրենիք, Թևան Պողոսյանը պատասխանեց, որ տվյալ երկիրն է որոշելու՝ վերադարձնել, թե՝ ոչ:










