Ֆինանսական ճգնաժամը բացասական է ազդել երջանկության ինդեքսի վրա. հետազոտություն

00:10 • 06.11.13

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը պարզել է, որ ֆինանսական ճգնաժամը բացասական է անդրադառնում երջանկության միջազգային ինդեքսի վրա: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով BBC-ին:


Երջանկության մակարդակի ամենամեծ անկումը 2007-2012 թվականներին գրանցվել է Իսպանիայում, Հունաստանում և Իտալիայում: Կյանքից բավարարվածության աստիճանn ընկել է 12, 20 և 10%-ով համապատասխանաբար: Այդ նույն ժամանակահատվածում կտրուկ վատացել են պետության հանդեպ վստահության ցուցանիշները:


Բացառություն է կազմել միայն Մեծ Բրիտանիան, որտեղ երջանկության մակարդակը վերջին 5 տարվա մեջ ավելացել է 1%-ով: