Ներքին սխալի պատճառով Fox News-ը հայտնել է զոմբիների հարձակման մասին

11:46 • 06.11.13

Fox News կայքը հայտնել է զոմբիների հարձակման մասին ներքին սխալի պատճառով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Los Angeles Times-ին: Դեպքը տեղի է ունեցել, երբ աշխատակիցներից մեկը պատահաբար փոխել է կայքի գլխավոր էջը:

 

Կես ժամվա ընթացքում ընթերցողները կարող էին տեսնել սուտ, սակայն զվարճալի վերնագրեր: Մասնավորապես՝ տեղեկացվում էր կենդանի դիակների հարձակման և Apple-ի կոնֆերանսի ժամանակ Maverick Sea Lion-ի ներկայացման մասին:

Ի սկզբանե, շատերը մտածել են, որ Fox News կայքը հաքերային հարձակման է ենթարկվել, սակայն պարզվել է, որ դա ներքին խնդիր է եղել:

 

Ընդ որում՝ այս դեպքը բուռն արձագանք է ստացել Twitter-ում: