Գործադուլը կաթվածահար է արել Հունաստանը
Հունաստանը կաթվածահար են արել գործադուլները, որոնք անց են կացվում ի նշան Աթենք վարկատու «եռյակի»` ԵՄ-ի, Եվրոպական կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների այցի դեմ բողոքի, հայտնում է Reuters-ը:
Միջազգային վարկատուները կոշտ տնտեսության խիստ միջոցառումներ են սահմանել, որոնց համապատասխանելու համար Հունաստանը ստիպված կլինի շարունակել աշխատավարձերի և թոշակների կրճատումները. միայն այդպես երկիրը կարող է հասնել բյուջետային նպատակներին, որ պարտադրում են նշված կառույցները: Չնայած ըստ «եռյակի»` Հունաստանն իր պարտքերից չի կարողանալու դուրս գալ մինչև 2020-ը:
Հունաստանի արհմիությունների 24-ժամյա գործադուլին միացել են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ներկայացուցիչները:
«Աշխատավորները, թոշակառուները և գործազուրկներն անվերջանալի մղձավանջ են ապրում։ Կառավարությունն ու վարկատուների «եռյակն» ավերում են այս երկիրը»,-ասված է գործադուլ անողների հայտարարության մեջ։










